Հունիսի 27-ի երեկոյան Ատլանտայի CNN ստուդիայում տեղի է ունեցել Դեմոկրատական
և Հանրապետական կուսակցություններից ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի առաջին նախընտրական բանավեճը։ Ընդհանուր առմամբ բանավեճը տևել է մեկուկես ժամից մի փոքր ավելի: Հանդիպումից առաջ թեկնածուները միմյանց ձեռք չեն սեղմել,
իսկ բանավեճի ընդմիջմանը չեն շփվել միմյանց հետ։
Այս տարվա բանավեճը յուրահատուկ էր. նախ՝ առաջին անգամ բանավեճին չէին
հրավիրվել հանդիսատեսներ. ստուդիայում, բացի Բայդենից և Թրամփից, եղել են միայն
CNN-ի օպերատորներն ու լուսանկարիչները։ Երկրորդ՝ թեկնածուների խոսափողները
միացրել են միայն այն ժամանակ, երբ նրանց խոսք է տրվել։ Դա արվել է, որպեսզի նրանք
միմյանց չընդհատեն ու բանավեճը չվերածեն վեճի ու վիրավորանքների փոխանակման։
Այնուամենայնիվ, բանավեճը չի անցել առանց փոխադարձ վիրավորանքների։
ԱՄՆ առաջնորդի պաշտոնի հավակնորդները հերթական անգամ միմյանց անվանել են
«երկրի պատմության մեջ վատթարագույն նախագահ»։